Դատական իշխանությունը և արդարադատությունը Հայաստանում

Դատական համակարգ, հայտնի է նաև որպես իրավական համակարգ, արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։ Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը օրենսդիր մարմնի անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը գործադիր մարմնի անմիջական պարտականությունն է) գործընթացներում։ Չնայած այդ ամենին՝ դատարանը կարող է սահմանել դատական նախադեպ, որը հաջորդաբար կարող է կիրառվել մյուս դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս։ Դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը։ Վերաքննիչ դատարանը կարող է անվավեր հայտարարել պետության բարձրագույն մարմինների ընդունած որոշումները, երբ դրա համար առկա է համապատասխան օրենսդրական հիմքեր։ Տվյալ պարագայում այդ որոշումը պիտակվում է որպես անհամատեղելի և հայտարարվում առ ոչինչ։ Կառավարական որոշումը կամ նոր ընդունված օրենքը կարող է անվավեր համարվել միայն բարձրագույն իրավական հիմքերի առկայության դեպքում։ Այդպիսի գերակա հիմքեր կարող են ծառայել սահմանադրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Դատավորներն անձեռնմխելի անձինք են և կոչված են սահմանադրության մեկնաբանման և սահմանադրական կարգի իրականացման համար։ Պետությունների մեծ մասում դատավորները դե ֆակտո համարվում են դատական իշխանությունն անմիջականորեն իրականացնող մարմիններ։ Իրավական պետություն ստեղծելու և պահպանելու համար կարևոր պայման է անկախ դատական համակարգի առկայությունը, որը նախատեսում է անաչառ և օրինական, ինչպես նաև պետականամետ որոշումների ընդունում, կոռուպցիոն ռիսկերի և բացարկի (դատական վճռի վրա գերակա կողմերից մեկի անմիջական ազդեցության) բացառում և արդար դատավարության անցկացում։

Երկրորդ իմաստով «դատական համակարգ» եզրույթը վերաբերվում է կոնկրետ հավաքական խմբի։ Այդ անձնակազմի մաս են կազմում առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ և հատուկ դատարանների դատավորները, մագիստրները և իրավապահ մարմինները, որոնք ձևավորում են դատական համակարգի հիմքը։ Որոշ երկրներում (այդ թվում և Հայաստանում) դատական ոլորտը մասամբ ընդլայնված է և ներառում է դատախազների, պետական փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների, հանրային նոտարների, դատաոստիկանական ծառայողների և իրավաբանական գրասենյակների։ Այդ հաստատությունները ևս երբեմն ղեկավարվում են նույն դատական իշխանությունների կողմից, որոնք կառավարում են դատարանները և որոշ դեպքերում նաև դատական իշխանության վարչակազմն ու իրավաբանական մասնագիտացված կառավարման մարմինները, ի դեմս՝ իրավաբանական և նոտարական գրասենյակների։

1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Գործել է 1923 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՍՍՀ ԿԳԿ նախագահության կողմից ընդունվում է գործունեության կանոնադրությունը։ Կից գործել է դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է և վերստին ստեղծվում 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները, և ժողկոմատը վերակազմվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նրա գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցություն գործող օրենսդրության համակարգմանը։

Հայայաստանի արդարարադատության նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ պետք է կատարի: Բացի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի տվյալներից,պայմանագրի տեսակից և ամսաթվից պետք է ընդգրկի.

• աշխատանքի տեսակը (աշխատանքի անվանումը, գործատուի և աշխատողի պարտականությունների նկարագիրը)

• աշխատանքի վայրը


• կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը


• պայմանագրում նշվում է համախառն վարձատրությունը Ինչ է նշանակում համախառն վարձատրության չափը


• պայմանագրում նշված լիաժամկետ աշխատանքային դրույքի վարձատրությունը չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել (ինչ է նշանակում նվազագույն աշխատավարձը


Պայմանագիր կնքելիս, անհտրաժեշտ է հիշել հետևյալ կանոնները՝

• պայմանագիրը չի կարող այնպիսի պայմաններ պարունակել, որոնք կտարբերվեն աշխատանքի օրենսգրքով նախատեսվածներից

• աշխատանքային պայմանագիրը, ի հակառակ քաղաքացիաիրավական պայմանագրի, տալիս է աշխատողին հետևյալ արտոնությունները՝

• վարձատրվող արձակուրդի իրավունք

• վերապատրաստման հնարավորություններ

• հիվանդության ժամանակահատվածի վարձատրություն

• աշխատանքային ստաժի գումարում

• սահմանում է պայմանագրի լուծարման պայմանները

• սահմանում է լրացուցիչ (աշխատանքի օրենսգրքով սահմանվածից ավելին) աշխատանքային ժամերի վարձատրության կարգը: Որքան է աշխատանքային ժամը Լեհաստանում->

Աւս պայմանագրերի դեպքում, նաև երբ աշխատողն օտարերկրացի է, կատարվում են սոցիալական ապահովագրության , առողջական ապահովագրության , ինչպես նաև, հարկային վճարումներ : Հետևաբար, աշխատողները օգտվում են միանման աշխատանքային իրավունքներից, իսկ պայմանագրով կնքված ժամանակահատվածը գումարվում է աշխատանքային ստաժին:

Գործատուն պարտավոր է գրանցել աշխատողին Սոցիալական Ապահովագրությունների Վարչությունում աշխատանքը սկսելուց 7 օրվա ընթացքում: Գործատուն նաև պետք է պահպանի աշխատանքային ժամի պայմանը:

Աշխատանքի օրենսգիրքը աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմք է հանդիսանում:Գրավոր պայմանագիրը պետք է կնքվի աշխատանքը սկսելու օրվանից ոչ ուշ:

Սահմանված տևողությամբ պայմանագիր

Այս պայմանագիրը կնքվում է գործատուի և աղխատողի կողմից սահմանված ժամանակահատվածով, ինչը նշանակում է, որ տվյալ պայմանագիրը ժամանակավոր է, մինչ տվյալ ժամկետի լրացումը:

Այն դեպքում, երբ գործատուի և աշխատողի միջև երկու սահմանված տևողությամբ պայմանագրեր են կնքվել, երրորդը՝ անորոշ տևողությամբ պայմանագիր է համարվում, սակայն երկրորդ և երրորդ պայմանագրերի միջև ընդմիջումը չի կարող գերազանցել 1 ամիսը:

Սահմանված տևողությամբ պայմանագիրը լուծարվում է նշված ժամանակահատվածի լրանալու հետ:

Պայմանագիրը կարող է լուծարվել նաև կողմերի համաձայնությամբ, եթե կնքված է եղել 6 ամիսը գերազանցող ժամանակահատվածով և լուծարման հնարավորության վերաբերյալ կետ է ներառում: Այս դեպքում ծանուցման ժամկետը 2 շաբաթ է տևում: Անհրաժեշտ է պահպանել գրավոր ծանուցման պայմանը : Պայմանագրի լուծարման պատճառի նշումը չի պահանջվում:

Նման պայմանագիր է համարվում նաև սեզոնային պայմանագիրը՝ այն սահմանվում է մեկ սեզոնի տևողությամբ:

Սահմանված տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները:

Անորոշ տևողությամբ պայմանագիր

Աշխատողի տեսանկյունից առավել շահավետ պայմանագիր է, քանի որ բնութագրվում է սահմանափակ ժամանակահատվածի բացակայությամբ:

Այս պայմանագիրը կարող է լուծարվել կողմերի համաձայնությամբ, նշանակված օրվանից: Եթե կողմերը նման որոշում են կայացնում, ապա պետք է գրավոր տեղեկացնեն միմյանց այդ որոշման վերաբերյալ: Գործատուն նաև պարտավոր է նշել պայմանագրի լուծարման պատճառը:

Ծանուցման ժամկետը կախված է աշխատողի աշխատանքային ստաժից տվյալ գործատուի մոտ և կազմում է`

• 2 շաբաթ, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից քիչ
• 1 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից ավել
• 3 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է առնվազն 3 տարի


Պայմանագրի դադարեցումը չի կիրառվում հղի կանանց, հիվանդների (անաշխատունակության թերթիկով), արձակուրդում եղած կամ այլ հարգելի պատճառներով բացակայող աշխատոշների դեպքում:

Անորոշ տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները:

Մարդու իրավունքների համըդհանուր հռչակագիր

Հոդվածներ, որոնք կարևոր նշանակություն ունեն մարդու իրավունքների պահպանան համար, որոնց հետ համաձայն եմ և որոշ չափով՝ ոչ։

Հոդված 2.

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:

Հոդված 5.

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Հոդված 7.

Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:

Հոդված 13.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:

Հոդված 19.

Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Հոդված 23.
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք:

3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:

4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:

Հոդված 24.

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:

Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

Հոդված 29.
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով:

Մարդու իրավունքները

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։

Մարդու իրավունքների բովանդակության, ծագման, արդարացիության մասին պնդումները առ այսօր թերահավատության բանավեճի առարկա են դառնում։ «Իրավունք» տերմինի նշանակությության վերաբերյալ կան շատ հակասություններ, և դրանք ևս շատ հաճախ բանավեճերի առարկա են դառնում։ Սակայն համաձայնություն կա այն մասին, որ «մարդու իրավունքներ»-ը լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է տարատեսակ իրավունքներ, ինչպիսիք են՝ արդար դատավարության իրավունքը, ստրկության չենթարկվելու իրավունքը, ցեղասպանության բացառումը, ազատ խոսքի իրավունքը կամ կրթության իրավունքը։ Ինչպես նաև կան հակասություններ այն մասին, թե այս իրավունքներից որոնք պետք է ներառվեն մարդու իրավունքների ընդհանուր շրջանակում։ Որոշ մասնագետների կարծիքով՝ մարդու իրավունքները պետք է լինեն այն նվազագույն պահանջները, որոնք պետք է կանխեն իրավունքների չարաշահումները, իսկ մասնագետների մյուս մասը կարծում է, որ դրանք ավելի բարձր չափորոշիչներ են։

ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը (անգլ.՝ United Nations International Children’s Emergency Fund) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5.009.557.471 ԱՄՆ դոլար։ Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին։ Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարգևատրվել է 1965 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակով, 1989 թվականին Ինդիրա Գանդիի մրցանակով և 2006 թվականին Աստուրիայի արքայադստեր մրցանակով։1965 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ։ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանու ներքո 1989 թվականին անցկացվեց «Երեխայի տարի» ծրագիրը:

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO ֆր.՝ Organisation des Nations unies pour l’éducation, la science et la culture), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ։

Իրվունք(Միավորված ազգերի կազմակերպություն)

Միավորված ազգերի կազմակերպություն ,միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել[1]։ ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական։ Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում։

1945 թվականի ապրիլի 25-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ համաժողով անցկացնելու և ՄԱԿ-ի կանոնադրությունը կազմելու նպատակով, որն ընդունվեց 1945 թվականի հունիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տանը և ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին Պատերազմի վետերանների հուշահամալիրում գտնվող Հերբսթ թատրոնում (Herbst Theatre):Աշխարհում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի առաքելությունը շատ դժվար էր առաջին տասնամյակներում՝ Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների ու Խորհրդային միության և դրանց համապատասխան դաշնակիցների հարաբերությունների պատճառով։ Դրա առաքելությունները բաղկացած էին անզեն ռազմական դիտորդներից և մասնակի զինված ուժերից, որոնք հիմնականում դիտարկում, զեկուցում և կողմերի միջև վստահություն էին կառուցում։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը։

ՄԱԿ-ի համակարգը հիմնված է հինգ մարմինների վրա՝ Գլխավոր ասամբլեա, Անվտնագության խորհուրդ, Սոցիալ-տնտեսական խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան և ՄԱԿ-ի Քարտուղարություն։ Վեցերորդ կարևոր մարմինը՝ Խնամակալության խորհուրդը, կասեցրեց իր գործողությունները 1994 թվականի նոյեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի խնամակալության տակ գտնվող վերջին տարածքի՝ Պալաուի անկախացումից հետո։

Գլխավոր հինգ մարմիններից չորսը տեղակայված են Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխամասերում[45]։ Արդարադատության միջազգային դատարանը գտնվում է Հաագայում, իսկ ՄԱԿ-ի մյուս կարևոր գրասենյակները Ժնևում, Վիեննայում և Նայրոբիում են։ ՄԱԿ-ի այլ կառույցները սփռված են աշխարհով մեկ։ ՄԱԿ-ի միջկառավարական հանդիպումներում և փաստաթղթերում գործածվող վեց պաշտոնական լեզուներն են՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու իսպաներեն։ ՄԱԿ-ի Արտոնությունների և անձեռնմխելիության պայմանագրով՝ ՄԱԿ-ը և իր գործակալությունները անձեռնմխելի են այն երկրների օրենքներից, որոնցում գործում են՝ պահպանելով ՄԱԿ-ի անկողմնակալությունը հյուրընկալ և անդամ երկրների հանդեպ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы