ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը (անգլ.՝ United Nations International Children’s Emergency Fund) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5.009.557.471 ԱՄՆ դոլար։ Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին։ Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարգևատրվել է 1965 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակով, 1989 թվականին Ինդիրա Գանդիի մրցանակով և 2006 թվականին Աստուրիայի արքայադստեր մրցանակով։1965 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ։ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանու ներքո 1989 թվականին անցկացվեց «Երեխայի տարի» ծրագիրը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы