Վանո Սիրադեղյան

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել Է Երևանի պետական համալսարանում։ Աշխատել է մի շարք պարբերականներով 1978թվականին դարձել է դրուժբա նարոդով ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է ՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է հայաստանի ներքին ւործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի ազգային ժողով պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։

Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։

Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 20201 թվականի հոկտեմբեդի 15-ին

Գրական գործունեությունն

Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ։ Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր։ Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված։ Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու»

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝ 

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը

Ակսել Բակունց

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Ծուլության մասին

Տարբեր կուլտուրաներում ծուլության նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ Ծուլությունը հակադարձ կապ ունի կամքի հետ։ Երբեմն ծուլությունը ներքին հոգեկան հակասությունների պատճառ է դառնում, քանի որ ներքին աշխարհում առաջանում են երկու իրար հակասող ձգտումներ՝ անհրաժեշտ աշխատանքը կատարելու՝ և վերջինից խուսափելու։ Այդ երկակիությունը հաճախ բերում է դեպրեսիայի։

Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն Համո Սահյանի

Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն։

1.Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս աչքերս լցվում են,Հայաստան ասելիս թևերս բացվում են,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…Կմնամ, կլինեմ այսպես:

Այս բամաստեղծությունը Սահյանը արտահայտում է իր նվիրվածությունն ու սերը հայրենիքի նկատմամբ։Նրա ամեն մի տողում այնպիսի հայրենասիրություն կա որ կարդալուց ընթերցողնել չի հասկանում թե ոնց է մտնում այն հայրենիքի մեչ ոնց որ ներկայացրել է Սահյանն։

2. Կա մի թուլություն

Կա մի թուլություն,Որ ինձնից վանելՉեմ կարողանում,Քո չարության դեմԲարություն չանելՉեմ կարողանում:Բայց դեռ չգրվածԵրգիս տողի պեսԱնգիր եմ արել…Անգիր եմ արել,Բայց արտասանելՉեմ կարողանում:Ես քեզ մոռանալՔեզնից հեռանալՉեմ կարողանում:Ինձ քեզնից խլել,Ինձնից վերանալ,Չեմ կարողանում…

Այս բանաստեղծությունում Սահյանն ներկայացնում է իր թուլությունն։Որ չի կարողացել ասել դեմ դիմաց իր ընհերուհուն այն ինչ որ զգացել է։Չի կարողացել հեռանալ նրանից այդքան չարություններ անելուց հետո։

3. Ամեն առավոտ հուշերս նորից Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն, Ուր իմ մանկության ոտնատեղերից Անձրևաջուր է խմում եղջերուն։
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում Այն բարձունքներն են ինձ տանում կրկին, Ուր մարդն ամպերին վերից է նայում, Վերից է նայում արծվի ճախրանքին։
Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,  Որոտանի մոր, բարդու շվաքում, Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ, Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։
Այն նվիրական տնակն են տանում, Որ հետո այսքան, այսքան մեծացավ, Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում, Եվ անեզրական հայրենիք դարձավ։

Սահյանն ներկայացնում է իր մանկությունն տարբեր տեսանկյուններից։Թե ինչպես է անցկացրել մանկությունն այդ փոկրիկ տնակում։

ասել դեմ դիմաց իր ընհերուհուն այն ինչ որ զգացել է։Չի կարողացել հեռանալ նրանից այդքան չարություններ անելուց հետո։

3. Ամեն առավոտ հուշերս նորից Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն, Ուր իմ մանկության ոտնատեղերից 
Անձրևաջուր է խմում եղջերուն։
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում Այն բարձունքներն են ինձ տանում կրկին, Ուր մարդն ամպերին վերից է նայում, Վերից է նայում արծվի ճախրանքին։
Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,  Որոտանի մոր, բարդու շվաքում, Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ, Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։
Այն նվիրական տնակն են տանում, Որ հետո այսքան, այսքան մեծացավ, Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում, Եվ անեզրական հայրենիք դարձավ։

Սահյանն ներկայացնում է իր մանկությունն տարբեր տեսանկյուններից։Թե ինչպես է անցկացրել մանկությունն այդ փոկրիկ տնակում։

Համո Սահյան

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».

Եղիշե Չարենց

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Իրանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև 1917 թվականի գարունը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ թամաշան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև Վան։ 1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։1975 թվականի նամականիշ Ավետիք Իսահակյանի պատկերով

XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», – սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

Վահան Թոթովենց

Վահան Թոթովենցը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Մեզիրէ քաղաքում, որը գավառի կառավարության նստավայրն էր։ Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր, որոնք 18-րդ դարում ուրիշ հայ վերապրող ընտանիքների հետ տեղափոխվել էին Մեզիրե։Թոթովենցի ընտանիքը ունեցել է երկհարկանի տուն Մեզիրեից Խարբերդ տանող մայրուղու վրա, որը նշանավոր էր որպես հեռու երկրներից եկող-անցնող քարավանների միակ անցուղին ու իջևանատեղին։ Հետագայում Թոթովենցը հիշում է այս մայրուղին իբրև «հին հռոմեական ճանապարհ»։19-րդ դարի վերջին Խարբերդն ապրում էր աննախադեպ տնտեսական և մշակութային զարգացման փուլով։ Այդ ժամանակ գավառում գործում էին «Եփրատ» կոլեջը իր բարձրագույն վարժարաններով, իսկ հենց Մեզիրեում՝ «Ազգային Կեդրոնական» վարժարանը։ Պսակ վարդապետի, Երուխանի, Սիմոն Հակոբյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց անձնվեր ջանքերով այն դարձել էր հռչակավոր կրթության օջախ, ուր էլ ընդունվել էր Վահանը 1897 թվականին։Վարժարանում Թոթովենցը գրում էր բանաստեղծություններ, որոնք լույս էին տեսնում վարժարանի ձեռագիր պարբերաթերթում՝ մորենական Գույումճյան ազգանվան տակ։Նա իր ուսուցման վերջին տարվա ընթացքում հաճախ այցելում էր Խարբերդ քաղաքում գտնվող Թլկատինցու «Կարմիր դպրոց» անհատական վարժարանը, ուր ստացել է գրական ուղղություն։ Այս տարիքում Թոթովենցը խորապես տարված էր Դուրյանի ու Մեծարենցի քնարով, ինչը և ոգեշնչել էր նրա առաջին բանաստեղծական թոթովանքներին։Ավարտելով տասնամյա վարժարանը 1908 թվականին, Վահանը մեկնում է Պոլիս, որտեղ նույն տարում լույս է տեսնում իր «Ավերակ» գրքույկը, իսկ մեկ տարի անց՝ «Սրինգ» ժողովածուն։1909 թվականին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք։ 1912 թվականին ընդունվել Վիսկոնսինի համալսարանը, որտեղ սովորել է գրականություն, պատմություն և փիլիսոփայություն։ Այստեղ Վահանը սովորում է անգլերեն, ֆրանսերեն և ծանոթանում է համաշխարհային դասական գրականության հետ։ Ուսանողական տարիներին ստիպված է լինում իր ապրուստի փողը հայթայթել ֆիզիկական տարբեր բնույթի աշխատանքներով, բայց հիմնականում աշխատել է մորեղբոր արևելյան գորգի վաճառատանը։1915 թվականին մոտ 400 ամերիկահայ կամավորների հետ Թոթովենցը ուղևորվում է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցում է կամավորական շարժման։ Սակայն Արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավելուց հետո, Ռուսական կառավարությունը որոշում է ցրել հայկական խմբերը։ Վահան Թոթովենցը մի քանի ամիս աշխատում է որպես ուսուցիչ փախստականների մոտ։1917-1918 թվականներին Թիֆլիսում խմբագրում է զորավար Անդրանիկի հրատարակած «Հայաստան» օրաթերթը, մասնակցում է Հարավային Կովկասի մշակութային կյանքին։1920 թվականի մայիսին Թոթովենցը թողնում է Կովկասը, մեկնում է Կ. Պոլիս։Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»։ Ամերիկա անցնելուց հետո, 1922 թվականին վերադառնում է Պոլիս ու ապա Խորհրդային Հայաստան։ Ճանապարհին, Կ. Պոլսում հրատարակում է «Փոթորիկին մեջ» (1922) վեպը։1934 թվականին Մոսկվայում մասնակցել է խորհրդային գրողների Ա. համագումարին։Վ. Թոթովենցը զոհ դարձավ ստալինյան բռնարարքներին, բանտարկվել է 1936 թվականին, 1938 թվականին գնդակահարվել է։Արդարացվել է հետմահու (1954):

Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանում,սկսել է գրել 7-րդ դասարանից,սակայն առաջին անգամ տպագրվել է 30-անց հասակաում:1977-1978թթ.-ին Վանո Սիրադեղյանը «Գարուն» ամսագրում տպագրում է իր առաջին պատմվածքներն ու մեծ ուշադրության արժանանում ժամանակակից գրաքննադատների կողմից:Արդեն այդ ժամանակ դասական համարվող Հրանտ Մաթևոսյանը Վանոյի գրականության մուտքի առիթով գրում է այս գովեստի խոսքերը.

«Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ: Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր: Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված: Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու»:Մինչ օրս Վանո Սիրադեղյանի անունը շատերն են կապում Հրանտ Մաթևոսյանի հետ,բացի նրանից որ այս երկու գրողները իրար մտերիմ էին,նրանց տեքստերի մեջ շատերն էին նմանություններ տեսնում և շատերը գտնում են,որ Վանո Սիրադեղյանի Մաթևոսյանի գրականության ժառանգորդն ու շարունակողն էր:

Վանո Սիրադեղյանի արձակում նույնպես,ինչպես Հրանտ Մաթևոսյանի մոտ կան «գյուղացի ու քաղաքացի» կերպարներ,ըստ ինձ Հրանտ Մաթևոսյանի գրականության մեջ գյուղացի կերպարներն այդքան հաճախ չեն հայտնվում քաղաքային միջավայրում,իսկ Սիրադեղյանի արձակում գյուղացի կերպարները կենսունակ են նաև քաղաքային միջավայրում: Վանոյի պատմվածքներում նաև հաճախ են նկատվում խիստ տղամարդկային հատվածները,որոնցով նա փորձում է վեր հանել տղամարդային հոգեբանությունն ու խնդիրները:Ահա «Սիրելու տարիք» պատմվածքից մի հատված,որտեղ նկատելի է դեռահաս տղայի հոգեբանությունը վերհանումը.

«Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց »

Սիրադեղյանի արձակում մշտապես զգացվում է ափսոսանքի,տխրության զգացողության խիտ երանգներ,սակայն այս զգացողությունների արանքում նկատվում են հումորային դրվագներ,հումորային դրվագներն այնքանով են յուրատեսակ,որ որևէ հումոր հնարավոր չէ առանձնացնել,քանի որ այդ հումորները ավելի համապատասխանում են պատմվածքում ստեղծված իրավիճակին,իսկ տվյալ հումորից հետո սահուն անցում է կատարվում դեպի տխրության ու ափսոսանքի ստեղծած մթնոլորտը:

Հակոբ Պարոնյան

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։
Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։

Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թվականներ)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի այդ, նա հեղինակն է հայ մանկական առաջին պարբերականի՝ «Թատրոն. բարեկամ մանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթի (1874-1877), որի նպատակն էր «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի ըլլալ»։«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թվականներ), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы