Արցախյան հակամարտություն

Արցախյան հակամարտություն, ազգային-քաղաքական հակամարտություն Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև։ Այն ուներ պատմական և մշակութային մեկդարյա արմատներ, սակայն նոր հրատապություն էր գտել վերակառուցման տարիներին (1987-1988)՝ Հայաստանում և Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին։ Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի։ 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, ինչպես նշել է Ա.Ն. Յամսկովը, և այն վերածվել է «ազգամիջյան դիմակայության», որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով։ Խորհրդային ղեկավարության անպատրաստությունը համարժեք քաղաքական գործողությունների համար` սրված էթնիկական կռիվների համատեքստում, ձեռնարկված միջոցների անհամապատասխանությունը, կենտրոնական իշխանությունների կողմից ճգնաժամային իրավիճակի ստեղծման հարցում Հայաստանի և Ադրբեջանի հավասար մեղավորության հայտարարելը հանգեցրին երկու հանրապետություններում արմատական հակակոմունիստական ընդդիմության ի հայտ գալուն և ամրապնդմանը։

Վրաց-աբխազական հակամարտություն

1992 թվականի օգոստոսին Աբխազիայի Գերագույն խորհրդի և Վրաստանի ղեկավարության միջև առկա քաղաքական հակասությունները, կապված Վրաստանի ազգային գվարդիայի ստորաբաժանումների՝ Աբխազիա մտնելու հետ, վերածվեցին զինված բախումների։ Ռազմական գործողությունները ընթանում էին վրացական և աբխազական զինված կազմավորումների, ինչպես նաև կողմերին աջակցելու նպատակով Հյուսիսային Կովկասից ժամանած կամավորների միջև և տևեցին ավելի քան մեկ տարի։ Հակամարտող կողմերը միմյանց մեղադրում էին քաղաքացիական անձանց նկատմամբ մարդու իրավունքների մասսայական խախտումներ կատարելու մեջ։ Համաձայն ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի՝ 1993 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների վերաբերյալ զեկույցի՝ նշված խախտումների պատասխանատվությունը կրում են ինչպես վրացական կառավարական զորքերը, այնպես էլ աբխազական զինված ուժերը, ինչպես նաև ոչ կանոնավոր կազմավորումներն ու քաղաքացիական անձինք, ովքեր համագործակցում էին հակամարտող կողմերի հետ։

Հակամարտությունը հանգեցրեց հսկայական տարածքների ամայացման և բնակչության զանգվածային տեղահանությամբ։ Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հիմնականում՝ վրացիներ, դարձան փախստական՝ ստիպված լինելով լքել իրենց բնակավայրերը։

1994 թվականի մայիսի 14-ին վրացական և աբխազական կողմերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կնքեցին «Կրակի դադարեցման և կողմերի բաժանման մասին» համաձայնագիր, որը մշակվել էր հակամարտության կարգավորման նպատակով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի գլխավորությամբ տեղի ունեցած ժնևյան բանակցությունների շրջանակներում։ Համաձայնագրի համաձայն և ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ հակամարտության գոտում 1994 թվականի հունիսից տեղակայվեցին «ԱՊՀ խաղաղության հաստատման միասնական ուժեր», որոնք ամբողջությամբ կազմված էին ռուսական զինված ուժերից։ Վերջիններիս պարտականությունների մեջ էր մտնում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Միաժամանակ համաձայնագրի պահպանման և ԱՊՀ ուժերի դիտարկման նպատակով Աբխազիայում տեղակայվել էր ՄԱԿ-ի առաքելությունը, որը տևեց մինչև 2009 թվականի հունիսի 15-ը։

Պատերազմ և քաղաքականություն

Պատերազմ եւ քաղաքականություն. մարդկության հասարակական գիտակցության մեջ արմատավորված երկու հասկացություն, որոնցից մեկը՝ պատերազմը, մյուսի՝ քաղաքականության ուժային դրսեւորումն է, դրանով իսկ՝ վերջինիս տարատեսակներից մեկը: Ուստի, յուրաքանչյուր պատերազմ ծագում է այն դեպքում, երբ քաղաքականությունն իր բազմաթիվ այլ հնարավորություններով չի կարողանում տրամաբանական լուծում գտնել առաջադրված խնդիրներին: Քաղաքականության դրսեւորումներից ընդամենը մեկը լինելով՝ կրկնողական շահարկման դեպքում պատերազմը կարող է ձեռք բերել թելադրող բնույթ եւ գերակայել քաղաքականության նկատմամբ: Ծնվելով քաղաքականության պահանջներից՝ ժամանակի ընթացքում այն ի վիճակի է դառնալ ինքնուրույն ազդեցիկ գործոն, եւ քաղաքականությունը ստիպված է լինում ծառայել իրենից իսկ սերված երեւույթին: Այս դեպքում պատերազմը դառնում է ինքնանպատակ եւ ինքնավերարտադրող մի գործողություն, մինչեւ որ վերջնականապես չի սպառում իր կարողությունները, նորից զիջելով առաջնությունը քաղաքականությանը:

Պատմական փորձն ուսուցանում է, որ բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են քաղաքական որոշումներով, եւ շատ հաճախ քաղաքականությունը կարող է արմատական փոփոխություններ կատարել պատերազմի արդյունքներով, մանավանդ, եթե այդ պատերազմում անմիջական կամ կողմնակի մասնակցություն ունեն երրորդ ուժեր, որոնց քաղաքական եւ ռազմական կարողությունները գերազանցում են պատերազմն իրականացնող կողմերի համապատասխան հնարավորությունները:

Ազգային Շահ

Մարդկության պատմության վաղ ժամանակաշրջանում պետական շահերը սովորաբար դիտարկվում են երկրորդական՝ առաջին տեղը զիջելով կրոնական կամ բարոյական սկզբունքին։ Պատերազմներին մասնակցելու համար պետության ղեկավարներին հարկավոր էր արդարացնել իրենց միջամտությունը կամ անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին։ Սովորաբար ընդունված է համարել, որ պետական շահերին առաջնություն տվող առաջին մտածողն էր Նիկոլո Մաքիավելին։Այդ պրակտիկայի որդեգրման դեպքն առաջին անգամ դիտարկվում է Ֆրանսիայում՝ գլխավոր նախարար կարդինալ Ռիշելյեի գլխավորությամբ Երեսնամյա պատերազմի ընթացքում, երբ Ֆրանսիան մտավ պատերազմ բողոքականների կողմից, անտեսելով սեփական երկրի կաթոլիկ լինելու փաստը, քանի որ հարկավոր էր խոչընդոտել կաթոլիկ Սրբազան Հռոմեական կայսրության աճող ուժը։ Ռիշելյեի խնդրանքով ֆրանսիացի գրող Ժան դը Սիլյոնը փաստարկում էր պետության գիտակցության կոնցեպտը որպես «խղճի թույլատվության և գործերի պահանջմունքների միջինը»։ Շուտով պետական շահի հասկացությունը սկսում է գերակշռել եվրոպական քաղաքականության մեջ, որը կատաղի մրցակցության հարթակի է վերածվում հաջորդող մի քանի դարերի ընթացքում։

Այսօր պետությունները արդեն կարող են պատերազմնել սկսել հիմնվելով բացառապես սեփական շահերից։ Մերկանտիլիզմը կարելի է դիտարկել որպես պետական շահերի ագրեսիվ ձգտման տնտեսական հիմնավորումը։Պետական շահերին հասնելուն ուղղված արտաքին քաղաքականությունը միջազգային հարաբերությունների ռեալիստական դպրոցի հիմքն է հանդիսանում։ Ռեալիստական դպրոցն իր գագաթնակետին է հասել Վիեննայի վեհաժողովին՝ ուժերի բալանսավորման պրակտիկայիով, որը հանգեցվում էր ուժեղ և թույլ պետությունների պետական շահերի բալանսավորմանը։

Միապետութուն

Միապետություն, միջազգային եզրույթով՝ մոնարխիա, պետական կառավարման ձև, որտեղ իշխանությունն իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդեսերունդ։ Միապետն իր ենթակայության տակ գտվող տարածքում ունի բարձրագույն իշխանություն, մարմնավորում է տվյալ երկրի ազգային ինքնությունը, ապահովում է արտաքին անվտանգությանը, ներքին կայունությունը, սահմանադրականությունն ու օրենքի գերակայությունը, և անուղղակիորեն համարվում է այդ պետության «գլուխը»։ Միապետի փաստացի իշխանությունը կախված տվյալ երկրի պետական կառավարման ձևի առանձնահատկություններից կարող է խորհրդանշականորեն կրել ձևական բնույթ (թագակիր հանրապետություններում), լինել մասնակի կամ սահմանափակված (սահմանադրական միապետություններում), ինչպես նաև միահեծան (բացարձակ միապետություն)։ Գահը ժառանգելու դեպքում միապետը ստանում է ցմահ իշխանավարման իրավունք, որը կարող է վերացվել միայն վերջինիս հրաժարականի դեպքում։ Սակայն գոյություն ունեն նաև ընտրողական միապետություններ, որտեղ գահակալն ընտրվում է հատուկ ընտրակարգով։

Միապետական համակարգը մինչև 19-րդ դարի կեսերը եղել է ամենատարածված կառավարման ձևն աշխարհում։ Հին և միջնադարյան ստրկատիրական և ավատատիրական պետություններում միապետը սովորաբար ուներ հետևյալ գործառույթները՝ ապահովել երկրի բնակչության ներքին կայունությունը, բանակցություններ վարել այլ երկրների հետ, պատերազմ հայտարարել, կնքել խաղաղության կամ դաշնակցության պայմանագիր, հատել սեփական դիմապատկերով մետաղադրամ և այլն։ Ներկայիս քաղաքացիական հասարակության պայմաններում միապետության ընկալումը բավականաչափ փոփոխված է։ Ժամանակակից աշխարհում միապետությունների ձևերից ամենագերակշիռը սահմանադրականն է, որտեղ միապետն ունի յուրօրինակ օրենսդրական և հանդիսակարգային նշանակություն, սակայն չունի քաղաքական և կառավարչական ոչ մի իրավազորություն։

Պատմություն

Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։Քաղաքագիտություն, գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրանպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։ Սա դրական է այն առումով, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին։ Սակայն նման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում բուն քաղաքագիտության, որպես ինքնուրույն գիտության գոյությունը։ Ուստի անհրաժեշտ է նշել, որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։ Առարկան օբյեկտի որպիսությունն է, առանձնահատկությունը, նրա հատկանիշների ամբողջությունը։ Օբյեկտը մեզնից և մեր գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի գոյ է։ Օբյեկտի հետազոտության ժամանակ յուրաքանչյուր առարկա հետապնդում է իր նպատակը, իր ոճով, հետազոտության մեթոդներով ընդգծում օբյեկտի էական հատկանիշները, բացահայտում ու վերլուծում իրեն հետաքրքրող հիմնախնդիրները։Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները• Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է։ Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։•Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն, գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы