Մարդու իրավունքները

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։

Մարդու իրավունքների բովանդակության, ծագման, արդարացիության մասին պնդումները առ այսօր թերահավատության բանավեճի առարկա են դառնում։ «Իրավունք» տերմինի նշանակությության վերաբերյալ կան շատ հակասություններ, և դրանք ևս շատ հաճախ բանավեճերի առարկա են դառնում։ Սակայն համաձայնություն կա այն մասին, որ «մարդու իրավունքներ»-ը լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է տարատեսակ իրավունքներ, ինչպիսիք են՝ արդար դատավարության իրավունքը, ստրկության չենթարկվելու իրավունքը, ցեղասպանության բացառումը, ազատ խոսքի իրավունքը կամ կրթության իրավունքը։ Ինչպես նաև կան հակասություններ այն մասին, թե այս իրավունքներից որոնք պետք է ներառվեն մարդու իրավունքների ընդհանուր շրջանակում։ Որոշ մասնագետների կարծիքով՝ մարդու իրավունքները պետք է լինեն այն նվազագույն պահանջները, որոնք պետք է կանխեն իրավունքների չարաշահումները, իսկ մասնագետների մյուս մասը կարծում է, որ դրանք ավելի բարձր չափորոշիչներ են։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы